Գրետա Հարությունյանը հայտնաբերվել է
Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է 16-ամյա անչափահաս Գրետա Հարությունյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ 15:00-ի սահմաններում, Գրետա Հարությունյանը (ունի Դաունի
սինդրոմ) Նոր Նորքի 2-րդ զանգվածի 135 դպրոցից դուրս է եկել, նստել 4-րդ համարի երթուղայինը և ուղևորվել է դեպի Չարբախ: Մինչ 20:40 երեխայից չկար ոչ մի տեղեկություն: