Իտալիայի փոխվարչապետը Մադուրոյին հանցագործ է անվանել
Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին «հանցագործ» է անվանել և հուսով է, որ Մադուրոն շուտով կհեռանա պաշտոնից:
«Որպես իտալացի և որպես հայր, որը հնարավորություն է ունեցել ծանոթանալու Վենեսուելայից Իտալիա փախած բազմաթիվ իտալացիների ու վենեսուելացիների հետ, ես հույս ունեմ, որ այս հանցագործը հնարավորինս շուտ կհեռանա, քանի որ խոսքն իսկապես հանցագործի մասին է», – ասել է Սալվինին:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտություն չկա զինված ներխուժում կատարել Վենեսուելա և դա վերջին բանն է, որ պետք կլինի անել:
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը կոչ է արել վենեսուելացի պաշտոնյաներին ու զինվորականներին հրաժարվել պաշտպանել Մադուրոյին և ընդունել Խուան Գուաիդոյի համաներման առաջարկը, այլապես նրանք «կկորցնեն ամեն ինչ»: