Ո՞ր հիվանդությունների դեպքում մանկավարժական կամ վարչական գործունեությունը կխոչընդոտվի. ցանկ
Կառավարության փետրվարի 14-ի նիստի օրակարգային չզեկուցվող հարցերի
թվում է «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` կառավարությունը որոշում է հաստատել հանրային ծառայության
պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև
ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական
գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների
իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական
կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների (ըստ
հիվանդությունների և առողջության հետ կապված 10-րդ վերանայված վիճակագրական
դասակարգչի) ցանկը հետևյալն է.
1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 – F09)
2. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 – F29)
3. Տրամադրության ( աֆեկտիվ) խանգարումներ (F30 – F39)
4. Սովորույթի և հակումների խանգարումներ (F63)
5. Մտավոր հետամնացություն (F70 – F79)
6. Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10- F19)
7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15):