Արագածոտնի գյուղերից մեկում 5 կով և 2 հորթ են գողացել. վնասը կազմել է 6 մլն դրամ
Փետրվարի 6-ին խոշոր չափի անասնագողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08։00-ի սահմաններում Սասունիկ գյուղի 32-րդ փողոցի բնակիչ, 61-ամյա Քնքուշ Մակարյանը ոստիկանության Աշտարակի բաժին է ահազանգել և հայտնել, որ փետրվարի 5-ին՝ ժամը 23։00-ից մինչև փետրվարի 6-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Սասունիկ գյուղի 20-րդ փողոցի վերջնամասում գտնվող իր տղային՝ 40-ամյա Հայկ Սարգսյանին պատկանող անասնագոմի մուտքի դռան կախովի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ու մտել ներս և հափշտակել խոշոր եղջերավոր անասուններին։
Կայքի տեղեկություններով՝ գողը կամ գողերը գոմից հափշտակել են 5 կով և 2 հորթ։ Մայր ու որդի Մակարյանները կրել են 6 մլն դրամի վնաս։