Ռոնալդուն դարձավ 34 տարեկան
Այսօր` փետրվարի 5-ին, Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 34 տարեկան: Նա ծնվել է շատ աղքատ ընտանիքում, բայց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ:
Ներկայացնենք Ռոնալդուի կենսագրության ամենահետաքրքիր ու սենսացիոն փաստերը.
1. Ծնվել է Սանտու Անտոնիոյում՝ Մարիա Դոլորեշ դուշ Սանտուս Ավելյույի և Ժոզե Դինիս Ավեյրույի բազմանդամ ընտանիքում: Ունի մեծ եղբայր՝ Ուգուն, երեք քույր՝ Կատյան, Էլման և Լիլիանան: Նրանց ընտանիքն անապահով էր: Դպրոցական հասակից Ռոնալդուն աշխատում էր, որպեսզի կարողանար վճարել ֆուտբոլի պարապմունքների համար: Ռոնալդուն դպրոցում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ աթոռը նետեց ուսուցչի վրա։
2. Ռոնալդուի հայրը ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մեծ երկրպագուն էր, այդ պատճառով տղայի անունը կոչեց Ռոնալդու:
3. Նրա հայրը ալկոհոլիկ էր, հենց դրանից էլ մահացավ 2005 թվականին: Եղբայրն էլ թմրամոլ էր, բայց Ռոնալդուն օգնեց եղբորը հաղթահարել խնդիրը:
4. Նա շատ զգացմունքային է, երբեմն չի կարողանում պահել արցունքները, ինչի պատճառով նրան երբեմն ասում են «լացկան»:
5. Ռոնալդուն 4 երեխա ունի: Նրանցից 3-ին ծննդաբերել է փոխնակ մայրը:
6. Նրա անունը անընդհատ շրջանառվում է գեղեցկուհիների հետ կապված տարբեր սկանդալային պատմություններում, մամուլը, սակայն, չի դադարում գրել նաև նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին:
7. Մամուլը գրում է նաև աղջիկների հանդեպ նրա սեռական ոտնձգությունների և նույնիսկ բռնաբարությունների մասին:
8. Նրան և´ աստվածացնում են, և´ ատում, բայց շատերի կարծիքով` Ռոնալդուն աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: