Նեյմարն իրեն ավելի լավ է զգում. ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է հարձակվող Նեյմարի ապաքինման ընթացքի մասին:
«Հիմա նա ցավ չի զգում: Իսպանիա ուղևորությունից հետո Նեյմարն իրեն ավելի լավ է զգում: Ցավը քիչ է, ինչը շատ կարևոր է:
Ցանկանում ենք, որ նա նորից ինքնավստահ լինի: Այո, այսօր նրա ծննդյան օրն էր: Մի կողմից, Նեյմարի համար տխուր է, որ նա չի կարողանում խաղալ մեզ հետ:
Մենք պետք է նրա կողքին լինենք և աջակցենք: Դա շատ կարևոր է իր համար»,- Տուխելի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի Գավաթի՝ «Ստրասբուրի» հետ կայացած խաղում:
Վնասվածքի պատճառով բրազիլացին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղը: