Լոռու մարզի Շենավան գյուղում հունիսի 9-ին գյուղապետ կընտրեն
2019 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավան համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի: Այս հարցն ընդգրկված է Հայաստանի կառավարության` փետրվարի 6-ի նիստի օրակարգում
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավար Գարուշ Դունամալյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Գարուշ Դունամալյանը 2018 թվականի դեկտեմբերի 21-ին մահացել է:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Լոռու մարզի Շենավան համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն: