«Հարցը դեռ լուծված չէ, բայց ընթացքում է». Տիգրան Հեքեքյանը` Արամի 23 շենքի պատի փլուզման մասին
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է Արամի 23 շենքի պատի փլուզման խնդրին.
«Հարցը դեռ լուծված չէ, բայց ընթացքում է: Ամեն ինչ սկսվեց պատի փլուզումից 3 օր հետո, կառավարությունում ներկա էին բոլոր պատասխանատու կառույցները: Այդ օրը շատ տհաճ հավաք էր: Դա շատ երկար է, մի հաղորդման բան չէ, խորհրդային տարիների այս ժառանգությունը մենք մեզանից չենք թոթափել: Խորհրդային ժողովների պես փորձում էին ցեխ գցել դիմացինի վրա: Կարևորը որոշումն էր, որ պիտի վերակառուցվի ու վերանորոգվի շենքը»:
Տիգրան Հեքեքյանը պատմեց, որ որոշվել էր, որ իրենք պետք է հրավիրեն Իտալիայից ճարտարապետների, որոնք դա կանեն 8 միլիոն դրամով.
«Խնդիրը լուծված կհամարեմ, երբ շենքը կվերակառուցվի: Չէ՞ որ գումարը կարելի էր տնտեսել և չհասնել այս օրվան»: