Ղարաբաղում Քարահունջ է հայտնաբերվել․ Մաթեմատիկոս
Երկրի մի քանի վայրերում Քարահունջեր են հայտնաբերվել: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մաթեմատիկոս, Հայաստանի հարավում Քարահունջ հինավուրց աստղադիտարանի ուսումնասիրող Վաչագան Վահրադյանը:
Նրա խոսքերով, քարահունջեր են հայտնաբերվել Սիսիանում, Արցախում, Շիրակի մարզում, Գորիսում:
«Արցախում հայտնաբերված Քարահունջը գտնվում է Ստեփանակերտի և Շուշիի միջև եղած բնակավայրում», - նշեց մաթեմատիկոսը:
Նա ավելացրեց, որ Քարահունջը մեծ ուշադրության կարիք ունի։
«Այդ նպատակով կկազմակերպվի Քարահունջի պաշտպանության նախաձեռնության անդամների մասնակցությամբ մամուլի ասուլիս», - պարզաբանեց Վաչագան Վահրադյանը:
Մաթեմատիկոսը ավելացրեց, որ ինքը գոհ չէ այն հանգամանքից, որ «Զորաց Քարերի բնակավայր» պատմամշակութային արգելոցի տնօրեն Աշոտ Ավագյանը դեռևս պատասխանատվություն չի կրում Քարահունջի տարածքում կազմակերպված օրգիայի համար: