Տրիպոլիում զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում չորեքշաբթի առավոտյան սկսված զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, վիրավորվել է 52 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
«Անցած չորեքշաբթի բռնկված բախումների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 13-ի: Տուժել է 52 մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նաև կոչ է արել կողմերին չխախտել միջազգային մարդասիրական իրավունքն ու չխոչընդոտել շտապօգնության ծառայության աշխատանքին:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի հարավային Կասր Բեն-Գաշիր շրջանում բախումներ են սկսվել Տրիպոլիի պաշտպանական ուժերի և 7-րդ հետևակային բրիգադի միջև, որի զինյալների մեծ մասը մայրաքաղաքից 60 կմ հարավ-արևելքում գտնվող Թարխունա քաղաքից են: Ըստ տեղեկությունների՝ երկու կողմերն էլ օգտագործվում են ինչպես թեթև, այնպես էլ ծանր զինտեխնիկա, այդ թվում՝ ականանետներ: