Փաշինյանը մեկնելու է Դավոս
Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Դավոս։ Այս մասին ասացին Կառավարության լրատվության վարչությունից։
«Նախատեսվում է վարչապետի մասնակցությունը Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-25-ը տեղի ունենալիք միջազգային տնտեսական համաժողովին»,- հայտնեցին Կառավարությունից։
Նշենք, որ համաժողովի թեման է «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»: