Երևանում քույր ու եղբայր վրաերթի են ենթարկվել
Հունվարի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 29-ամյա Գեորգի Ս.-ն իր վարած Opel մակնիշի 35 QL 532 համարանիշի ավտոմեքենայով Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 12-ամյա Գրիգոր Ա.-ին և 13-ամյա Կարինե Ա.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները քույր ու եղբայր են, իսկ վարորդն աշխատում է «Դերժավա» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր: