Նախագահն ու «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի անդամները կրթական նախագծեր են քննարկել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 28-ին հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և Հայկական PR մրցանակաբաշխության հետազոտական խմբի ղեկավարին:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը տեղեկություններ է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունների, ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական նախագծերին, արդեն երրորդ տարին անցկացվող Հայկական PR մրցանակաբաշխությանը:
Հյուրերը նաև նախագահին են հանձնել «Տարվա հրապարակային գործիչ» մրցանակը, որը նրան շնորհվել էր Հայկական PR մրցանակաբաշխություն 2018-ի շրջանակում: