Լուիզա Ղամբարյանը՝ «Վստրեչի Ապերի» գործի մասին
«Մամիկոն Բագրատունին իմ եղբայրն է։ Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»։ Այս մասին ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանն՝ անդրադառնալով «Վստերչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով վկայի կարգավիճակ ունենալու հանգամանքին։
Դերասանուհին, սակայն, չցանակացավ այլ մանրամասներ հայտնել։
Հարցին՝ ճանաչո՞ւմ է Արամ Վարդանյանին, շփում ունեցե՞լ է նրա հետ, նա ասաց, որ դա գործին է առնչվում, ոչինչ չի կարող ասել։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Մամիկոն Բագրատունին հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել: