Ավտոարշավորդ Միխայել Շումախերն այլևս գամված չէ անկողնուն
Գերմանացի ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, որը շարունակում է վերականգնվել գլխի ծանր վնասվածքներից, այլևս գամված չէ անկողնուն, գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ մարզիկն արդեն ինքնուրույն շնչում է, բայց նրան անհրաժեշտ է խնամք և բուժօգնություն:
Բացի այդ, նախկին ավտոարշավորդի ընտանիքը շարունակում է թանկարժեք բուժումը: Ամեն շաբաթ Շումախերի հարազատները բժշկական ծառայության համար վճարում են մոտ 50 հազար ֆունտ:
2013 թ.-ի դեկտեմբերին Շումախերը ալպյան Մերիբել հանգստավայրում լեռնային դահուկասահքի ժամանակ ընկել էր և գանգուղեղային վնասվածքներ ստացել: Կոմայի մեջ հայտնված մազիկը տեղափոխվել է Գրենոբլի հիվանդանոց, որտեղ մի քանի վիրահատություն է տարել: 2014 թ. սեպտեմբերից նա վերականգնվում է Ժենեվյան լճի ափին գտնվող վիլլայում: