Երբեք չեմ մտածել «Ռեալ»-ից հեռանալու մասին. Մարսելո
«Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն խոստովանել է, որ որ երբեք չի դիտարկել մեկ այլ թիմ տեղափոխվելու տարբերակը: Նշենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Թուրինի «Յուվենտուս»-ը, որտեղ հանդես է գալիս «Ռեալ»-ում Մարսելոյի նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն:
«Երբեք չեմ մտածել ակումբից հեռանալու և այլ թիմում կարիերաս շարունակելու մասին: Ես միշտ արել եմ հնարավոր ամեն բան, որ մնամ «Ռեալ»-ում: Եթե նույնիսկ ինձ ամեն խաղում 15 րոպե խաղաժամանակ տան, դրանցից ամեն մի րոպեն ես կօգտագործեմ նրա համար, որ թիմը հաղթանակի հասնի»,- Մարսելոյի խոսքերը մեջբերել է Club del Deportista-ը:
Այս մրցաշրջանում բրազիլացին «արքայական» ակումբի կազմում մասնակցել է ութ խաղի և դարձել երկու գոլի հեղինակ: