Նախադեպ չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել. ոստիկանապետ
10/54 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետը: Լրագրողների հետ զրույցում Վալերի Օսիպյանն ասաց, որ քվեարկել է հանուն լավ Հայաստանի:
«Կեղծիքների, խախտումների դեմ օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները կատարվել են ոստիկանության կողմից... Նախադեպ չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, տեղի չեն ունեցել արտառոց դեպքեր»: