Կորեայում կգործարկվի պանդաների մասին շուրջօրյա ալիքը
Մոտ ժամանակներում համացանցում շուրջօրյա կհեռարձակվի Սեուլի հետազոտական կենտրոնի կողմից պանդաների մասին ալիքը: Առաջին հեռարձակումը կցուցադրվի ipanda.com կայքում օգոստոսին: Այժմ գործարկվում են միայն կարճամետրաժ տեսանյութերը: Այցելուները կայքում կկարողանան ընտրել պանդաների մասին տարբեր թեմաներով նյութեր, որոնք նախատեսված են թե' երեխաների, թե' մեծահասակների համար: Պանդաների վանդակներում կտեղադրվի 28 տեսախցիկ, հետազոտական ինստիտուտում գտնվում է 80 տարբեր տարիքի պանդա: