Դու «Լադա» քշի, ես «Մերսեդես» եմ ուզում. Արամ Սարսգայանը ` քաղաքացուն
Դու Ռուսաստան ես ուզում, գնա Ռուսաստան, ես Եվրոպա եմ ուզում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Վանաձորում «Մենք» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ զրույցում ասաց դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը՝ պատասխանելով քաղաքացու դիտարկմանը, թե ինչ է արել Եվրոպան, որ «Մենք»–ը դեպի Եվրոպա է ձգտում։
«Դու քշի «Լադա» մակնիշի մեքենա, երեխեքիդ ուղարկի Կալինինգրադ կամ Մագադան, թող այնտեղ սովորեն, ռուսական շոր հագի, ես «Մերսեդես» եմ ուզում, ուզում եմ իմ երեխեքը Եվրոպայում սովորեն, եվրոպական հագուստ հագնեն, ուզում եմ իմ երկրում եվրոպական ժողովրդավարություն լինի։ Ես ուզում եմ իմ երկիրը Գերմանիայի նման լինի, դու ուզում ես քո երկիրը Բելառուսի նման լինի։ Ապրի Բելառուսում»,–ասաց նա։