Դավիթ Շահնազարյանը ստանձնել է հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը. Արարատ Միրզոյան
Մեծ տարակուսանք ապրեցի, երբ իմացա, որ Դավիթ Շահնազարյանը Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
«Հիմա էլ շարունակում եմ տարակուսանք ապրել՝ տեսնելով, թե ինչ ջերմեռանդությամբ է երբեմնի ընդդիմադիր, ընդդիմադիրի և քաղհալածյալի դրոշները տասնամյակներ ծածանած մարդը ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Ավելi մեկնաբանություններ ինձ թույլ չտամ», - ասաց Միրզոյանը:
Անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի կողմից իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, մասնավորապես այն հանյտարարությանը, թե քանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը բանտախցում չէ, թող Նիկոլ Փաշինյանը չխոսի կոռուպցիայի վերացման մասին՝ Միրզոյանն ասաց.
«Ակնհայտ է, որ Դավիթ Շահնազարյանի արդեն որերորդ ձևակերպումը աղերս չունի ճշմարտության հետ»: