Հոտած պանիր, ճիճուներ, թրթուրներ. Շվեդիայում բացվել է զզվելի սննդի թանգարան
Համեղ սննդի սիրահարներին, նույնիսկ Եվրոպայի չափանիշներով յուրահատուկ, այս վայրն ավելի լավ է չայցելեն:
Շվեդական Մալմյո քաղաքում բացվել է Եվրոպայի ամենաանսովոր թանգարաններից մեկը: Այստեղ արվեստի գյուխգործոցներ չկան և բոլոր ցուցանմուշները կարող են վատ հոտ ունենալ: Բանն այն է, որ ամենաանսովոր ցուցադրության վայրի կոչումը հաստատուն պահպանում է զզվելի սննդի թանգարանը, որտեղ կարելի է հոտած պանիր և այլ յուրահատուկ ցուցանմուշներ տեսնել: