Քեթի Փերին՝ ըստ Forbes-ի 2018թ․-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհին է
Տարեվերջին շատ հրատարակություններ կազմակերպում են գալա երեկույթներ, որոնց ընթացքում մրացանակներ են հանձնում՝ ամփոփելով անցած տարին։ Այսպես ուրեմն, Forbes ամսագիրը կազմել է իր ամենամյա՝ անցած տարվա ամենաբարձր վարձատրվող աստղերի ռեյտինգային ցանկը։
Ցանկը գլխավորել է Օրլանդո Բլումի ընկերուհին՝ Քեթի Փերին։ 34-ամյա հայտնի կատարողը տարվա ընթացքում վաստակել է 83 միլիոն դոլար։
Այս գումարի հիմնական մասը նա ստացել է Witness ալբոմի ռելիզից հետո շրջագայությունից, մեկ համերգի համար երգչուհին վաստակել է մետավորապես միլիոն դոլար։
Նրանից հետո ցուցակը շարունակում է Թեյլոր Սվիֆթը, ով վաստակել է 80 միլոն դոլար։ Միակ պատճառը, որ երգչուհին առաջին տեղը չի զբաղեցրել, այն փաստն է, որ նրա Reputation StadiumTour –ը սկսել է անցած տարի եւ այս տարվա ռեյտինգում չի ընդգրկվել։