Սերժ Սարգսյանը ողջ օրը հանդիպումների մեջ է. Կարինե Աճեմյան (տեսանյութ)
Հայաստանի երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում չկա, բայց քարոզարշավին էլ չի մասնակցելու:
Այս մասին այսօր ԿԸՀ-ում նախընտրական ցուցակը ներկայացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը: «Նա մեր կուսակցության ղեկավարն է, եւ այսօր էլ կուսակցությունում շատ ու շատ քննարկումներ նրա հետ են տեղի ունենում: Բայց քարոզարշավում նա ներգրավված չի լինելու:
Վիգեն Սարգսյանն է մեր ցուցակը գլխավորում»,-նշեց Կարինե Աճեմյանը: Նա տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը ողջ օրվա ընթացքում հանդիպումների եւ քննարկումների մեջ է. «Նա այդ աշխատանքներում է ներգրավված»: