Սոլակում ՔՊ-ական թեկնածուն գյուղապետ է ընտրվել
Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Էդգար Խաչատրյանը 47 ձայնի առավելությամբ ընտրվել է համայնքի ղեկավար: Այս մասին հայտնել է թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը:
Նախնական տվյալներով՝ 36-ամյա Էդգար Խաչատրյանը ստացել է 454 ձայն, անկուսակցական 36-ամյա Ռոման Դանիելյանը՝ 407, իսկ 52-ամյա Ռազմիկ Պետրոսյանը 383 ձայն:
Նշենք, որ Սոլակ համայնքում ընտրելու իրավունք ունեցող 1914 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 1280-ը, ինչը կազմում է ընտրողների 66.88 %-ը: