Երկակի կյանք. ԿՀՎ-ն գաղտնազերծել է Ադոլֆ Հիտլերի սեռական կողմնորոշման մասին զեկույցը
Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը բիսեքսուալ էր: Այս մասին վկայում է նրա մասին Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված զեկույցը, որը նաև հաստատում է ֆյուռեռի սադո-մազոխիստական հակումները:
Մասնավորապես նշվում է որ, Հիտլերը սեռական հակվածություն է ունեցել իր ապագա ղեկավար Ռուդոլֆ Հեսսեի նկատմամբ, երբ 20-ական թվականներին նրանք միասին բանտում են գտնվել:
Յոթանասուն էջանոց զեկույցը կազմվել է 1943 թ.-ին, ԱՄՆ-ի ռազմավարական ծառայությունների գրասենյակի համար, մարդաբան Հենրի Ֆիլդի կողմից: Այն հիմնված է 20-ից 30-ականներին Հիտլերի մոտ ընկերոջ՝ , Էրնստ Սեջգվիք Գանֆշտենգլի հետազոտությունների վրա:
Փաստաթղթերից հետևում է, որ Հեսսը համասեռամոլ էր և կրում էր «Ֆռոյլայն Աննա» մականունը՝ «կանացի հագուստ հագնելու սովորության» համար: