Պորոշենկոն Բոլթոնին ատրճանակ է նվիրել
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին անվանական ատրճանակ է նվիրել: Այս մասին հաղորդում են «Ուկրաինայի լրատվամիջոցները», հղում անելով օգոստոսի 24-ի նախագահի հրամանագրին:
Նշվում է, որ այդ օրը Բոլթոնը Կիևում էր: Նա այցելել է զորահանդես և հանդիպել Ուկրաինայի ղեկավարության հետ:
Պորոշենկոն նվիրել է 9 տրամաչափի ատրճանակ՝ «Fort-12»: Նշվում է, որ Բոլթոնը պարգևատրվել է ուկրաինական-ամերիկյան միջպետական համագործակցության ամրապնդման մեջ ունեցած ներդրումների համար: