Վրաստանում նախագահի թեկնածուն գովազդ է տեղադրել պոռնոկայքում
Գիրչի կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն գովազդ է տեղադրել Porn-Hub պոռնոկայքում։ Այս մասին սեպտեմբերի 10-ին հաղորդում է «Առցանց Վրաստան» կայքը։
Ինքը՝ Ջափարիձեն, հայտարարել է որ դա «սովորական բիզնես–լուծում է»։ Նրա խոսքերով՝ կայքում հետևյալ գրություններով բաններներ են տեղադրվել.
«Չափսի մեծացում չեմ խոստանում» և «Ավելի շատ սեքս, ավելի շատ ազատություն»։
Կուսակցության առաջնորդը նշել է, որ բաններները, որոնք հայտնվել են միայն սեպտեմբերի 8-ին, չորս ժամում 40 հազար ցուցադրություն են ունեցել։
«Իմ կարծիքով սա հազար անգամ ավելի արդյունավետ գովազդ է, քան մնացած բոլոր թեկնածուների հեռուստատեսային կամ փողոցային գովազդ թատրոնները միասին վերցրած»,– հայտարարել է Ջափարիձեն։