Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձգտում են մահապատժի ենթարկել քարոզիչ Սալման ալ-Աուդային
Սաուդյան Արաբիայի դատախազությունը ձգտում է մահապատժի ենթարկել հայտնի քարոզիչ Սալման ալ-Աուդային, որը մեղադրվում է ահաբեկչության մեջ, գրում է AP-ն:
Աուդայի որդին՝ Աբդուլլան հաստատել է այս տեղեկությունը և հավելել, որ հոր դեմ մեղադրանքները կապված են իշխանությունների դեմ քննադատության եւ Քուվեյթում Մուհամեդ մարգարեի պաշտպանության համար ստեղծված կազմակերպության հետ:
Սաուդյան Արաբիայից Amnesty International-ի ակտիվիստ Դանա Ահմեդը այս իրադարձությունները մտահոգող միտում է անվանել:
Սալման ալ-Աուդան հայտնի մուսուլման մտածող է, քարոզիչ, լրագրող, գրող և բանասեր:
Ալ-Աուդան Մուսուլմանական գիտնականների միջազգային միության հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա IslamToday արաբական հրատարակության տնօրենն է: