1 օրում ավելի քան 1000 խաղաղ բնակիչ է վերադարձել Սիրիա
Ընդամենը 1 օրում 1000-ից ավելի խաղաղ բնակիչ է վերադարձել իր հայրենի բնակավայրը՝ սիրիական չորս նահանգներ, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության փախստականների ընդունման և բաշխման տեղեկատվական կենտրոնը:
Դամասկոսի հարավային շրջաններից մեկը՝ Ղութա, մեկ օրում վերադարձել է 67 բնակիչ՝ 14 կին, 40 երեխա: Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից 134 676 հազար բնակիչ է վերադարձել Հարավային Ղութա, Դեր Զոր, Հոմս և Ռիֆ-Դամասկոս: Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից Սիրիա է վերադարձել 1 224 920 բնակիչ: