«Բավարիայի» կիսապաշտպանի վնասվածքը լուրջ է
Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը տեւական ժամանակով կբացակայի խաղադաշտից, հայտնում է ակումբի կայքը:
22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Հոֆենհայմի» դեմ Գերմանիայի առաջնության առաջին տուրի խաղում, որում փոխարինվել է առաջին խաղակեսի վերջնամասում: Նրա մոտ ախտորոշվել է սրունք-վեգային հոդի ջլերից մեկի կրվածք: Կոմանի վերականգնման ստույգ ժամկետը հայտնի կդառնա ավելի ուշ:
Այս մրցաշևջանում ֆրանսիացի կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 3 հանդիպում, դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: