«ԿինոՊոիսկ»-ը մահացած դերասանների շարքին է դասել Լեոնարդո դի Կապրիոյին ու այլ աստղերի
Օգոստոսի 22-ին ռուսական «ԿինոՊոիսկ» կայքի օգտատերերի ուշադրությունը գրավել է այն տարօրինակ հանգամանքը, որ մի շարք ողջ դերասանների մասին էջերում նշված է, որ նրանք մահացած են:
Ինչպես նշում է euromag.ru-ն, մահվան մասին կեղծ լուրերը հայտնվել են Թոմ Հարդիի, Ջոնի Դեփի, Անջելինա Ջոլիի, Ռասել Քրոուի, Լեոնարդո դի Կապրիոյի և այլ հայտնի դերասանների մասին էջերում:
Հատկանշական է, որ նրանց մահվան հստակ ամսաթիվը չի նշվել, փոխարենը գրված է եղել միայն «Ճապոնական կայսրություն»:
Սխալը տարածվել է միայն «ԿինոՊոիսկ»-ի հավելվածում։
«ԿինոՊոիսկ» կայքը տեղեկություն է տալիս ֆիլմերի, սերիալների, դերասանների և այլ կինոգործիչների մասին։ Կայքը նաև սոցիալական ցանցի հնարավորություններ ունի։