Սաուդյան Արաբիան պարտքով կբարեփոխի տնտեսությունը
Սաուդյան Արաբիան մտադիր է երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար ներգրավվել արտասահմանյան բանկերի ֆինանսավորումը 11 միլիարդ դոլարի չափով, հայտնում է Financial Times–ը։
Թերթը նշում է, որ երկրի բյուջեում ճեղքը հայտնվել է խոշորագույն Saudi Aramco–ում չկայացած IPO–ի պատճառով, որը պետք է խոշորագույնը դառնար պատմության մեջ։
Բանկերը, որոնք Սաուդյան Արաբիայի Ինքնիշխան ֆոնդին վարկ կտրամադրեն, կընտրվեն այս շաբաթ։ Աղբյուրի խոսքով՝ նախատեսվում է ներգրավվել 16 առաջատար բանկերի։