Կոստա Ռիկայում առգրավվել է մեկ տոննայից ավելի կոկաին և ԱԿ-47 տեսակի ինը ինքնաձիգ
Կոստա Ռիկայում ավելի քան 1.1 տոննա կոկաին է առգրավվել թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում Կեբրադա Գանադո վայրում (Պունտարենաս նահանգ) իրականացված գործողությունների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Կոկաինը հայտանբերվել է տներից մեկի խուզարկության ժամանակ, որը, ոստիկանության տվյալներով, մաքսանենգները օգտագործել են որպես փոխադրման կետ։
Կոկաինի խոշոր խմբաքանակի հետ շենքում հայտանբերվել է նաև ԱԿ–47 տեսակի ինը ինքնաձիգ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ տարվա սկզբից հանրապետությունում առգրավվել է շուրջ 20 տոննա կոկաին։