Պատվաստումներից հրաժարվելու պատճառով կտրուկ տարածվել է կարմրուկ հիվանդությունը
Ռուսաստանի առողջապահության բաժնից տեղեկացնում են, որ տարվա կտրվածքով` կարմրուկի հիվանդացությունների թիվը 13 անգամ բարձրացել է, իսկ եվրոպական երկրներում վարակվել են 41 հազար հոգի, որոնցից 37-ի մոտ հիվանդությունն ավարտվել է մահվան ելքով:
Անցած տարի արձանագրվել է հիվանդության 24 հազար դեպք, իսկ նախորդ տարի ավելի քան 5 հազար: Փորձագետները նշում են` հիվանդության նման կտրուկ տարածումը պայմանավորված է նրանով, որ մարդիկ հրաժարվում են պատվաստումներից:
Ընդ որում՝ այս տարի կարմրուկով հիվանդացությունների հիմնական մասը գրանցվել է Ուկրաինայում՝ ավելի քան 23 հազար, իսկ մահվան ելքով բազմաթիվ դեպքերը եղել են Սերբիայում՝ 14 մարդ մահացել է կարմրուկից: