Մահմեդականների հաջը Սաուդյան Արաբիայում. մոտ երկու միլիոն մարդ է հավաքվել (լուսանկարներ)
Հաջին, որ տեղի է ունենալու օգոստոսի 19-ին, Սաուդյան Արաբիայում մոտ երկու միլիոն մարդ է հավաքվել։ Քաթարի բնակիչները բողոքում են, որ իրենց թույլ չեն տալիս Մեքքա մուտք գործել։
Թագավորություն են ժամանել մոտ 1,7 միլիոն արտասահմանյան ուխտագնացներ։ Քաթարի կառավարությունում հայտարարել են, որ էմիրության քաղաքացիները չեն կարող մասնակցել հաջին, քանի որ չեն կարողացել գրանցվել կայքում և վիզաներ ստանալ։
Տասնյակ հազարավոր իրավապահներ են հետևելու, որպեսզի մարդիկ չտուժեն ամբոխի մեջ՝ ինչպես 2015 թվականին, երբ զանգվածային հրմշտուքի մեջ մի քանի հազար մարդ զոհվեց։
Հաջը դեպի Մեքքա մուսուլմանների ուխտագնացությունն է, որտեղ ծնվել է Մուհամեդ մարգարեն։ Այն տեղի է ունենում մուսուլմանական օրացույցի 12-րդ ամսվա սկզբին։ Ղուրանում ասվում է, որ յուրաքանչյուր չափահաս մուսուլման պետք է գոնե մեկ անգամ հաջ իրականացնի։