«Մարդասպան» վանկարկելով՝ Ժողովուրդը ներխուժեց ասուլիսի համար նախատեսված սրահ
Րոպեներ առաջ ցուցարարները, ովքեր դրսում բողոքի ակցիա էին իրականցնում, ներխուժեցին ասուլիսի համար նախատեսված դահլիճ՝ բղավելով՝ «Ռոբերտ Քոչարյանի համար Հայաստանում տեղ չկա», իսկ այժմ վանկարկում են՝ «Մարդասպան»:
Ցուցարարներից մի քանիսի խոսքով՝ նրանք ցանկանում են տապալել ասուլիսը:
«Նա ասուլիս տալու իրավունք չունի, նա պետք է վերջին խոսքի իրավունք միայն ունենա»:
«ԵՊՀ ռեստարտ նախաձեռնության» ղեկավար Դավիթ Պետրոսյանը, ով ակցիայի մասնակիցների հետ ներխուժեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի համար նախատեսված դահլիճ, հանդես եկավ հայտարարությամբ։
«Իշխանությունները Հայաստանում գործում են ըստ Սահմանադրության իրենց լիազորությունների շրջանակում և դրա շրջանակում փորձում են իրականացնել արդարադատություն: Բայց բացի իշխանություններից Հայաստանում կան ազատ, անկախ քաղաքացիներ, ովքեր ամեն վայրկյան կարող են արդարադատության վերականգնման հարցում ունենալ իր մասնակցությունը: Մենք չենք պատրաստվում մեր երկրում հանդուրժել որևէ անարդարություն»,-հայտարարեց Պետրոսյանը: