Պայթյունի հետևանքով Սիրիայում 39 մարդ է մահացել
Նվազագույնը 39 մարդ, այդ թվում 12 երեխա է մահացել Սիրիայի Իդլիբ նահանգի Սարմադ բնակավայրի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, տեղեկացնում է BBC.com-ը:
Շենքում գտնվում է զենքի պահեստ, որը պատկանում է զենքի անլեգալ առքուվաճառքով զբաղվողներին:
Այս պահին մի քանի տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ:
Պայթյունի պատճառը դեռ պարզված չէ: