Հորդանանի թագավորը խոստացել է «երկաթե ձեռքով» ջախջախել բոլոր ահաբեկիչներին
Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը խոստացել է «երկաթե ձեռքով» ջախջախել «բոլոր նրանց, ովքեր ոտնձգություն են կատարում իր հպատակների անվտանգության ու խաղաղ կյանքի նկատմամբ: Այս մասին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Petra գործակալությանը:
Ըստ լրատվամիջոցի՝ թագավորը այս մասին հայտարարել է կիրակի օրը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ «Հուսեյնիա» պալատում հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ֆուհեյս և Սալթ քաղաքներում ահաբեկիչների կողմից զինված հարձակումներից հետո:
«Հորդանանը կրկին մութ ուժերի թիրախ է դարձել, և մեր առջև խնդիր է դրված ոչնչացնել ահաբեկչական ցանցը, ինչ զոհեր էլ որ դա չպահանջի»,- ասել է նա: Ընդ որում, Աբդալլահ II նշել է, որ Հորդանանը «խոչընդոտ կդառնա մերժվածների կողմից տարածվող արմատական գաղափարների ճանապարհին ներքին ազգային ճակատի միասնության շնորհիվ»:
«Մեր ժողովուրդն էլ ավելի միասնական է դառնում, երբ բախվում է այսպիսի խնդիրների հոտ, որոնք ամրապնդում են զինված ուժերի վճռականությունը թագավորությունը ահաբեկչության մտրակից ազատելու համար»,- ընդգծել է թագավորը: