Իսրայելը այրվող նյութերով օդապարիկներին ի պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածին
Իսրայելի Պաշտպանության ուժերի ինքնաթիռը շաբաթ հարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող մի խումբ պաղեստինցի արմատականների վրա, որոնք այրվող նյութերով օդապարիկներ էին ուղարկում հրեական պետության տարածք: Այս մասին տեղեկանում ենք Twitter-ում բանակի մամուլի ծառայության պաշտոնական էջից:
«Ավելի վաղ այսօր ահաբեկիչների խումբը Գազայի հյուսիսային հատվածից Իսրայելի տարածք այրվող նյութերով օդապարիկներ է արձակել», - ասվում է հաղորդագրությունում: «Ի պատասխան, Իսրայելի օդուժի ինքնաթիռը կրակոց է արձակել խմբի ուղղությմաբ»: