Սիրիայում ռուսական ավիաբազայի վրա հարձակում է կատարվել
Սիրիական անօրինական զինված կազմավորումները փորձել են անօդաչուի օգնությամբ հարձակվել ռուսական «Խմեյմին» ավիաբազայի վրա։ Այս մասին հատարարել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ցիգանկովը։
«Օգոստոսի 11-ին՝ օրվա մութ ժամերին, ավիատարածքի վերահսկման միջոցներով հայտնաբերվել է հարվածային հանդերձավորմամբ անօդաչու թռչող սարք, որն արձակվել էր Իդլիբի դեէսկալացիոն գոտու տարածքից»,-ասել է նա։
Օդային թիրախը ոչնչացվել է զենիթային կրակային միջոցներով, հայտնել է ռուսական կողմը։ Տուժածներ և նյութական կորուստ չկան։