Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy Note 9-ը
արավկորեական Samsung Electronics տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Galaxy Note 9 «ֆաբլեթը» (սմարթֆոնի և պլանշետի հիբրիդ-tert.am), որն առավելապես նախատեսված է երիտասարդների համար:
Ինչպես նշում է Reuters-ը, այն նաև հարմար է գեյմերների և երաժշտասերների համար: Ընկերությունից մանրամասնել են, որ Bluetooth ստիլուսով համալրված սարքը ստեղծվել է Spotify Technology երաժշտական սթրիմինգային ընկերության և իրական հիթ դարձած Fortnite խաղը ստեղծողների հետ համագործակցության արդյունքում:
Աղբյուրը նկատում է, որ Note 9-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ «ֆաբլեթն» աշխարհում առաջին Android սարքն է, որով հնարավոր է խաղալ հանրահայտ Fortnite խաղը:
Նախքան այս, այն կարելի է էր խաղալ միայն համակարգիչներով, խաղային կցորդներով ու Apple-ի գաջեթներով:
Հավելենք, որ գաջեթի շնորհանդեսը կայացել է Նյու Յորքում: Սարքն արժե 999 դոլար ու վաճառքում կհայտնվի օգոստոսի 24-ից:
Հայտնի է, որ նյույորքյան միջոցառման ժամանակ ներկայացվել են նաև Samsung Galaxy Watch սմարթվոչն ու Galaxy Home բարձրախոսը: