Լրագրողների մուտքը կառավարության նիստերի դահլիճ արգելվել է (տեսանյութ)
Լրագրողների մուտքը կառավարության նիստերի դահլիճ արգելվել է: Ինչպես բացատրեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ դա որոշել է շենքի անվտանգության ծառայությունը:
Լրագրողների հարցին՝ ո՞ր օրենքով է արգելվում իրենց մուտքը, պարոն Եղոյանը պատասխանեց.
«Շենքի պաշտպանության ռեժիմը օրենքով չի որոշվում՝ որոշում է անվտանգության ծառայությունը»:
Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ, երբ լրագրողները բարձրանում էին, խախտում էին շենքի անվտանգության կանոները:
Մանրամասն՝ տեսանյութում: