Պակիստանում 12 դպրոց հարձակման է ենթարկվել
Պակիստանի հյուսիսում 12 դպրոց հարձակման է ենթարկվել։ AFP–ն հայտնում է, որ անհայտ անձինք գիշերը հարձակվել են 12 դպրոցների վրա, ընդ որում՝ մեծամասնությունը՝ 10 դպրոց նախատեսված է եղել աղջիկների համար։
Ով է կանգնած հարձակման հետեւում, հայտնի չէ։ Տուժածներ չկան, հարձակվողները կոտրել են պատուհանները, վնասել են կահույքն ու փորձել են հրկիզել։