Հափշտակել է «Մերսեդես-ի կողային հայելիները. ՔԿ-ն քայլեր է ձեռնարկում (տեսանյութ)
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երկու կողային հայելիները հափշտակած անձի ինքնությունը:
2018թ. հուլիսի 3-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00:00-08:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է Երևանի Սայաթ-Նովա փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երկու կողային հայելիները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: