Հավատում եմ՝ ինձ հաջող մրցաշրջան է սպասվում. Հենրիխ Մխիթարյան
«Արսենալի» և Հայաստան ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուսով է, որ առաջիկա մրցաշրջանն իր համար հաջող կլինի: Այս մասին հաղորդում է Goal-ը:
«Հնարավոր է՝ դուք էլ երբեք չտեսնեք Մխիթարյանին, ով «Բորուսիայում» էր, քանի որ հիմա ես պաշտպանում եմ «Արսենալի» գույները: Սա ակումբ է, որն այլ փիլիսոփայություն ունի: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հաջող մրցաշրջան անցկացնեմ: Կաշխատեմ որքան հնարավոր է շատ գոլեր խփել և ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել, քանի որ դա շատ կարևոր է թիմի համար: Ես ջանքեր եմ ներդնում և հավատում եմ, որ ինձ հաջող մրցաշրջան է սպասվում»,- նշել է Մխիթարյանը: