Սիրիայի հարավում ահաբեկչությունների հետևանքով մահացածների թիվը հասել է 246-ի
Սիրիայի հարավի Էս Սուվեյդայի նահանգում չորեքշաբթի տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացածների թիվը հասել է 246-ի, հայտնել են Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունին:
Կազմակերպության տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքում, զոհերի թիվը կարող է աճել: մահացածների թվում 135 մարդ խաղաղ բնակիչ է, մնացաները եղել են զինծառայողներ և կառավարամետ աշխարհազորի մարտիկներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էս Սուդեյդայում պայթյունների հետևնքով զոհվել է 215 մարդ: