Իրաքյան Քրդստանում զինված անձինք մտել են նահանգապետարանի շենք
Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում զինված հարձակում է տեղի ունեցել նահանգապետարանի շենքի վրա, հաղորդում է քրդական Rudaw գործակալությունը։
Երկու զինված անձինք, մարմնական վնասվածք պատճառելով նահանգապետարանի անվտանգության աշխատակցին, կարողացել են ներս մտնել և պատանդ վերցնել մեկ մարդու։
Հայտնի է, որ անվտանգության ուժերը կրակ են բացել գրոհայինների ուղղությամբ, ինչի հետևանքով նրանք մահացել են։ Զինյալների անձնական տվյալները դեռևս չեն հրապարակվում:
Փոխնահանգապետ Թայիր Աբդալլահը հայտնել է, որ իրավիճակն ամբողջովին իրենց վերահսկողության տակ է, պատանդ վերցված անձը փրկված է։
Ըստ որոշ աղբյուրների՝ վիրավորվել է երկու ոստիկան։