Ո՞վ է Ասիայի ամենահարուստ մարդը
Reliance Industries ընկերության համահիմնադիր Մուկեշ Ամբանին առաջին անգամ դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Alibaba-ի հիմնադիր Ջեք Մային, հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով, Ամբանիի կարողությունը կազմում է 44․3 մլրդ դոլար, իսկ Մայինը՝ 44 մլրդ դոլար։
Գործակալությունը նշում է, որ Ամբանին մեծացրել է իր կարողությունը այն բանի շնորհիվ,որ ընկերությունը կրկնապատկել է իր նավթաքիմիական ակտիվները, բացի դրանից ավելացրել է իր հեռահաղորդակցության ստորաբաժանման օգտատերերի թիվը։
Bloomberg-ը հիշեցնում է, որ վերջերս Ամբանին կանխատեսել էր մինչեւ 2025 թ․ Reliance Industries –ի կրկնակի աճ։ Նա մտադիր է դա անել Jio ծառայության ընդլայնման հաշվին, որը հասանելի է դարձնելու 4G լայնագոտի ինտերնետային կապը։
Ամբանին նախկին ուսուցչի որդի է, որը հարստացել է Հնդկաստան պոլիեստեր ներմուծելու հաշվին։ 2000-ականների սկզբից ընկերությունը սկսել է զբաղվել բջջային կոմունիկացիաներով, իսկ հետո սկսել է զարգացնել նավթագազային բիզնես , ռիթեյլ։