Եվրոպացիներն ավելի հետաքրքրված են մեր մշակույթով, քան հայերը. Անի Ավագյան
Այսօր ԻԿՕՄ-Հայաստան ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց զբոսաշրջիկների թանգարաններ այցեցելու մասին: Նրա խոսքով' Հայաստանն ունի հարուստ մշակութային ժառանգություն, իսկ երկրում առավել զարգացած է մշակութային տուրիզմը: Նա նշեց, որ Հայաստանում կա 120 թանգարան, որոնց մեծ մասը գտնվում է Երևանում:
Անի Ավագյանի խոսքով' զբոսաշրջիկներն ու տեղացիները առավել շատ այցելում են թանգարաններ: Ցանկալի կլինի, որ թանգարանների շենքերի վրա լինեն տեղեկատվական ցուցանակներ: Տեղացիները շատ են այցելում Հայաստանի ազգային պատկերասրահ, Թումանյանի տուն-թանգարան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց, Մատենադարան և Փարաջանովի թանգարան: Խոսելով զբոսաշրջիկների մասին նա նշեց, որ զբոսաշրջիկները առավել հաճախ այցելում են Գառնի: Ըստ Անի Ավագյանի եվրոպացիներնավելի շատ են հետաքրքրված մեր մշակույթով, քան հայերը: