Զինակոչման ենթակա քաղաքացին կազատվի զինծառայությունից, եթե ընտանիքում կա զոհված ծնող, քույր, եղբայր. նոր օրինագիծ
Եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր, եղբայր, ապա ընտանիքում միակ արու զավակը զինակոչման ենթակա քաղաքացին կազատվի զինծառայությունից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ներկայացնելիս նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով, երկրորդ առաջարկը վերաբերում է դպրոցը չավարտած անձանց. «Այսինքն եթե 19 տարեկան անձը սովորում է դպրոցում և դեռ չի ավարտել, նա ենթակա է զորակոչման, նոր փոփոխությամբ անձին իրավունք է տրվում ստանալ տարեկետում մինչև ուսման ավարտը:
Երրորդ փոփոխությունը վերաբերում է նրան, որ եթե ուսանողը բուհ է ընունվել տարկետման իրավունքով, սակայն նրանք այն ժամանակ եղել են 17 տարեկան և չի ձևակերպվել տարկետման իրավունքը, հնարավորություն տալ, որ նրանց տրվի տարկետման իրավունք»,-ասաց փոխնախարարը: